Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գործակալական ցանցերն ակտիվորեն գործի են դրվել

Գործակալական ցանցերն ակտիվորեն գործի են դրվել
11.03.2023 | 10:30

Երբ Թբիլիսիում ցուցարարները սկսեցին գոռալ «Սուխումի, Սուխումի» և ակտիվորեն քննադատել Ռուսաստանին ու Պուտինին, արդեն բնականաբար պարզ էր, որ այդ օրենքի նախագիծը հարմար առիթ է, հիմնականում խայծ է, «ուտկա», գուցե նաև` նախապատրաստած քայլ:


Արդեն պարզ էր, որ շատ արագ կանցնեն իշխանության հրաժարականի պահանջին:
ԱՄՆ-ը նպատակ ունի դառնալ ողջ աշխարհի «զոն նայողը» և բնականաբար ամեն գնով, ցանկացած միջոցներով ու զինանոցներով գնում է դրան:
Եվ ով խանգարում է, նա ուղղակի կա'մ զորք է մտցնում, պատերազմ հրահրում, կա'մ հեղաշրջում կազմակերպում, կա'մ «ռասկուլաչիտ» անում ու վաճառում, կա'մ էլ աղքատացնում, սնանկացնում՝ ենթարկելով պերմանենտ տնտեսական սանկցիաների:
Նա թքած ունի Վրաստանի, Մոլդովայի, Մերձդնեստրյան Հանրապետության, ԼԳԲՏ-ների ու հիմնականում բոլորի վրա, նրան պետք ամեն գնով հասնել նպատակին՝ ենթարկեցնել, քարուքանդ անել Ռուսաստանն ու անցնել Չինաստանին՝ օգտագործելով բոլորին ու ամեն ինչ:


Իսկ վերը նշված երկրներում նոր ուկրաինական օջախների՝ հակամարտության ճակատների ստեղծումը կհեշտացնի այդ նպատակին հասնելու գործընթացը:
Բոլոր տեսակի գործակալական ցանցերն արդեն ակտիվորեն գործի են դրվել՝ օգտագործելով իրենց հլու ու կամակատար երկրների այդ նպատակով չաղացրած ցանցերի հնարավորությունները: Իսկ դրանք արդեն ապացուցել են, որ իրենք ամեն ինչ կանեն աչքի ընկնելու և նվիրվածությունն ապացուցելու համար:
Բոլոր հեղաշրջումներն ու մայդանները` ձեզ վկա:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 8285

Մեկնաբանություններ